Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Օբաման Եգիպտոսի նախագահին և ընդդիմությանը բանակցելու կոչ է արել

Օբաման Եգիպտոսի նախագահին և ընդդիմությանը բանակցելու կոչ է արել
29.06.2013 | 22:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին կոչ է արել կառուցողական աշխատանքներ տանել ընդդիմության հետ, որպեսզի երկրում քաղաքական ճգնաժամին վերջ դրվի։ ՙԻրավիճակը Եգիպտոսում մեզ անհանգստացնում է։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ բռնություններից, իսկ ոստիկանությանն ու զինվորներին ցուցաբերել զսպվածություն։ Մենք ուզում ենք, որպեսզի իշխանություններն ու ընդդիմությունը բանակցություններ սկսեն՝ երկիրն առաջ տանելու համար՚,- ասել է Օբաման Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն մշտապես կողմ է եղել Եգիպտոսի ժողովրդավարական զարգացմանը, ինչը, սական, բարդ խնդիր է, քանի որ Եգիպտոսում չկան ժողովրդավարության ավանդույթներ։

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ